Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է սպառազինությունների զինանոցների պահեստներն Օմսկի մարզում։ Նա հանձնարարել է ընդլայնել տանկերի եւ ծանր կրականետ համակարգերի թողարկման արտադրական հզորությունները ռազմական գործողությունների համար, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
ՌԴ պաշտպանության նախարարությունը Թելեգրամում հրապարակել է ստուգման տեսանյութը։ Դրվագներից մեկում նախարարն ասում է. «Կարգավորեք աշխատանքը, որովհետեւ դրան այսպես վերաբերվել՝ «Մեր պլանը երկու հարյուր է։ Ի՞նչ երկու հարյուր։ Պարզեք եւ զեկուցեք։ Ինչ, երբ, որքան, երբ, ում»,- ասել է Շոյգուն։
Ինչպես վկայում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդումը, Շոյգուն ստուգել է ձեռնարկությունը, տեխնիկայի եւ սպառազինության պատրաստությունը ռազմական գործողության գոտի ուղարկվելու համար «տարածաշրջանի տարածքում տեղակայված զինանոցներում եւ պահեստարաններում», ինչպես նաեւ հրթիռային եւ հրետանային սպառազինության զինանոցը։
Նախարարը ձեռնարկության ղեկավարությանը հանձնարարել է «խստորեն հետեւել պետական պաշտպանական պատվերի կատարման ժամանակացույցին եւ շարունակել արտադրական հզորությունների ավելացումը»։ Ձեռնարկությունում նրան ներկայացրել են թրթուրավոր ժապավենների հավաքման ավտոմատ գիծը։ Ձեռնարկության ղեկավարը հայտարարել է արտադրանքի թողարկումն ավելացնելու մասին՝ ի հաշիվ արտադրական հզորությունների օպտիմալացման։ Նշվել է, որ ինժեներային լուծումները թույլ են տվել «բարձրացնել արտադրանքի որակը եւ նվազեցնել դրա արտադրության ժամանակային ցուցանիշները»։





























