Ֆրանսիայում ձերբակալել են երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձի մեջ կասկածվող արմատական ակտիվիստի, գրում է Parisien թերթը։
«Ծայրահեղ ձախ ակտիվիստը կալանքի տակ է։ Նա մեղադրվում է ապրիլին հանրապետության նախագահի դեմ մահափորձ կատարելու մեջ»,-գրում է թերթը։
Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, երբ Մակրոնը Դու դեպարտամենտ էր այցելել՝ ստրկության վերացման 175-ամյակի կապակցությամբ: Դեպարտամենտում հավաքվել էին կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները։
Երբ նախագահն արդեն պատրաստվում էր հեռանալ, 20-ամյա մի տղամարդ ծխային ռումբ է նետել Մակրոնի ուղղաթիռի վրա: Չարագործին ձերբակալել են։ Նրան մեղադրում են ժանդարմերիայի ուղղաթիռը ոչնչացնելու փորձի, անվտանգության ծառայության աշխատակիցների եւ նախագահի դեմ մահափորձի մեջ։
Մեղադրյալին նշանակել են հոգեբուժական փորձաքննություն։ Նա հայտարարել է, որ փորձել է նախագահի ուշադրությունը հրավիրել երկրի բնակիչների խնդիրների վրա։





























