Գերմանիայում ձերբակալել են բեռնատարի վարորդ Վոլֆգանգ Ռիկեին, ով մեղադրվում է անցյալ տարի Իտալիայում տեղի ունեցած վթարի մեջ, որի ժամանակ մահացել էր հայտնի հեծանվորդ Դավիդե Ռեբելինը, հաղորդում է The Associated Press-ը:
Նշվում է, որ Գերմանիան կասկածյալին պահում է մինչեւ արտահանձնման ընթացակարգը, շաբաթ օրը հայտնել են երկու երկրների դատախազները:
Վոլֆգանգ Ռիկեն մեղադրվում է ճանապարհին տեղի ունեցած սպանության եւ վթարի վայրից փախուստի դիմելու մեջ:
Հեծանվավազքի ամենաերկարակյաց պրոֆեսիոնալներից մեկը՝ Ռեբելինը, մահացել է նոյեմբերի 30-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Մոնտեբելո-Վիսենտինո քաղաքի մոտակայքում։ Իտալական ԶԼՄ-ները հայտնել են, որ նրան վրաերթի ենթարկած բեռնատարը կանգ չի առել: Բայց դատախազները՝ վկայակոչելով ճանապարհի տեսագրությունը եւ վկաների լուսանկարները, ասել են, որ վարորդը կանգ է առել, դուրս է եկել խցիկից եւ մոտեցել Ռեբելինին, այնուհետեւ նստել է բեռնատարը եւ հեռացել դեպքի վայրից:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը պատկանել է Գերմանիայում գտնվող տրանսպորտային ընկերությանը, իսկ Ռիկեն եղել է վարորդը։
Այն բանից հետո, երբ իշխանությունները առգրավել են բեռնատարը, փորձագետները հայտնաբերել են բախմանը համապատասխան վնասվածքներ։



























