Իսպանական Open Arms բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ շաբաթ օրը փրկել է 117 միգրանտների, որոնք Լիբիայից տեղափոխվում էին փայտե նավակով, հաղորդում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ Հունաստանի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկությունը, որի հետեւանքով զոհվել է ձկնորսական նավի վրա գտնվող հարյուրավոր մարդկանցից առնվազն 78 մարդ, կրկին լույս է սփռել Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ամեն տարի աղքատությունից եւ հակամարտություններից փախչող հազարավոր միգրանտների մահվան վրա:

Open Arms կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ շաբաթ օրը փրկել է 117 մարդու, այդ թվում՝ 25 կնոջ եւ 3 տարեկան տղայի, հիմնականում Էրիթրեայից, Սուդանից եւ Լիբիայից: