Շաբաթ օրը Վարշավայում ԼԳԲՏ համայնքի ամենամյա շքերթի ժամանակ ԱՄՆ դեսպանն անցել է ԱՄՆ-ի դրոշով, հաղորդում է Associated Press-ը:
«Ամերիկան ընդունում է հավասարությունը»,-ասել է դեսպան Մարկ Բժեզինսկին՝ ԼԳԲՏ համայնքի շքերթին ԱՄՆ դեսպանատան ավելի քան 30 այլ աշխատակիցների եւ Կանադայի, Ավստրիայի եւ արեւմտյան այլ երկրների ներկայացուցիչների հետ քայլելիս:
Բժեզինսկին գործակալությանը հայտնել է, որ իր դեսպանատունը «անհանգստացնող հաղորդագրություններ է լսել կազմակերպված արշավի մասին, որն ուղղված է լեհական ԼԳԲՏ համայնքի դեմ՝ ատելությամբ, ստով եւ զրպարտությամբ՝ փորձելով պառակտել լեհական հասարակությունը։ «Պառակտում սերմանելու այս փորձերը միայն ամրացնում են նրանց ձեռքերը, ովքեր ձգտում են թուլացնել ժողովրդավարությունը»,-ասել է նա։
«Մենք հույս ունենք, որ այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մենք հույս ունենք, որ տարաձայնությունները չեն վերաճի խտրականության»,-ասել է Բժեզինսկին։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան 2020 թվականին վերընտրվելու քարոզարշավի ընթացքում ԼԳԲՏ համայնքի իրավունքների առաջխաղացումը անվանել է «կոմունիզմից ավելի կործանարար գաղափարախոսություն»:





























