Ուկրաինայի Խերսոնի մարզի 29 բնակիչ է զոհվել Կախովկայի ՀԷԿ-ի ենթակառուցվածքի ավերումից հետո ափամերձ տարածքների ջրհեղեղի հետեւանքով, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Ցավոք, զոհերի թիվը հասել է 29-ի․ Ալյոշկայում զոհվել է 12, Գոլայա Պրիստանում՝ 13, Նովայա Կախովկայում՝ 4 մարդ»,-հայտնել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է 19 զոհի մասին:

Ալեքսեենկոյի խոսքով՝ յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կվճարվի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր  Սալդոյի որոշմամբ սահմանված փոխհատուցում 1 մլն ռուբլու չափով։