«Պրիվետ-82» կամիկաձե ԱԹՍ-ն հատուկ գործողության գոտում իր առաջին մարտական կիրառման ընթացքում խոցել է Ուկրաինայի զինված ուժերի հենակետը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Օկո» կոնստրուկտորական բյուրոյից (ԿԲ)։

Ըստ ՏԱՍՍ-ի զրուցակցի, տեխնոլոգիան մշակվել է «Օկո» ԿԲ-ի մասնագետների կողմից, և այն  ԱԹՍ-ի յուրօրինակ առանձնահատկություն ունի։ «Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս օպերատորին, որն անմիջականորեն գտնվում է կիրառման վայրում, որսալ թիկուքից արձակված և կիրառման կետն ուղարկված անօդաչուն։ Ընդ որում անօդաչուն թռչում է ռադիոլռության ռեժիմով, այսինքն՝ այն չի կարող հայտնաբերել հակառակորդի ռադիոէլեկտրոնային հետախուզությունը։ Այնուհետև ռազմական բախման գծում օպերատորը վահանակի օգնությամբ վերցնում է կառավարումը և անօդաչուն ուղղում նպատակակետին»,- ընդգծել են «Օկո»-ում։

«Պրիվետ-82»-ի թռիչքի երկարությունը մինչև 30 կմ է, արագությունը՝ մինչև 140 կմ/ժ։ Սարքի օգտակար բեռնվածքը՝ մինչև 5,5 կգ։