Սուդանում կիրակի ուժի մեջ է մտել հրադադարի նոր համաձայնագիրը, այն բանից հետո, երբ ինտենսիվ ռազմական գործողությունները, հանգեցրել էին Հարթումի վրա մահացու օդային հարվածների և Չադում սահմանով վիրավորների զանգվածային ելքին, տեղեկացնում է AFP-ն։
Բանակը, որը գլխավորում է Աբդել Ֆաթահ ալ-Բուրխանը, ապրիլի 15-ից մարտնչում է Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) դեմ, որը ղեկավարում է նրա նախկին տեղակալ Մոհամադ Համդան Դալգոն, այն բանից հետո, երբ նրանք հակամարտության մեջ են մտել իշխանության հասնելու համար։
Հակամարտության ընթացքում ձեռք են բերվել և խախտվել բազմաթիվ զինադադարներ։
«Սաուդյան Արաբիայի թագավորությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում են Սուդանի զինված ուժերի և Արագ արձագանքման ուժերի ներկայացուցիչների համաձայնության մասին, առ այն, որ Սուդանի ողջ տարածքում հրադադար է հաստատվում 72 ժամով»,- ասվում է շաբաթ ուշ երեկոյան Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։





























