Դաշնային դատախազության տվյալներով, Հարվարդի բժշկական դպրոցի դիարանի նախկին աշխատակից Սեդրիկ Լոջին դոնորական մարմինների մարդկային մնացորդները վաճառելու մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Complex-ը։
Պարզվել է, որ դիարանի կառավարիչ Սեդրիկ Լոջը խոշոր համազգային ցանցի անդամ է եղել, որը գնել և վաճառել է համալսարանի բժշկական ֆակուլտետից գողացված մարդկային մարմնի մասերը։ 2018-ից մինչև 2022 թվականը Լոջը և նրա կինը՝ Դենիզ Լոջը դիակներ են գողացել, հեռացրել են այնպիսի մասեր, ինչպիսիք են գլուխը, ուղեղը, մաշկը և ոսկորները և վաճառել են դրանք իրենց հանցակիցներին։ Նրանք նաև թույլատրում էին իրենց գնորդներին գալ դիարան և ընտրել մարմնի իրենց ցանկացած մասերը։
Գլխավոր գնորդներից մեկը՝ Կատրինա Մաքլինը, համաձայնվել էր 600 դոլարով մարդկային երկու դեմք գնել։ Դատախազները հայտնել են նաև, որ Մաքլինը իր ձեռք բերած մասերը պահել և վերավաճառել է իր Kat's Creepy Creations խանութում, որտեղ, ըստ իր ինստագրամյան էջի, վաճառվում են «ստեղծագործություններ, որոնք ապշեցնում են բանականությունը և ցնցում հոգին»։


























