ԱԴԾ-ն ձերբակալել է Խաբարովսկի երկրամասի բնակչին՝ պետական դավաճանության կասկածանքով՝ կրիպտոարժույթով Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնին։
«Կասեցվել է Խաբարովսկի երկրամասի Սովետսկո-Գավանսկի շրջանի բնակչի ապօրինի գործունեությունը՝ կապված պետական դավաճանության հետ՝ Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսական օգնություն տրամադրելու տեսքով։ Պարզվել է, որ ձերբակալվածը, օգտագործելով կրիպտոարժույթի գործիքներ, Ուկրաինայի տարածքում բնակվող երրորդ անձանց միջոցով անձնական միջոցներ է փոխանցել օտարերկրյա բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի, ռազմամթերքի եւ բժշկական համազգեստի գնման համար»,-հայտնել է կենտրոնը։
ՌԴ ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 275-րդ՝ «Պետական դավաճանություն» հոդվածով, որով նախատեսվում է 12-ից 20 տարի ժամկետով ազատազրկում, իսկ այս տարվա ապրիլից՝ մինչեւ ցմահ ազատազրկում։





























