Ավարտվել է «Մոսկվա-Թբիլիսի» վրացական լիամետրաժ դրամայի նկարահանումը, գրում է վրացական Tribuna.ge գործակալությունը:
Ինչպես հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Անա Ռեխվիաշվիլին, ֆիլմում նկարահանվել են հայտնի ռուս եւ վրացի դերասաններ, որոնցից են` Նիկա Թավաձեն, Լեւան Խուրցիան, Վիկտոր Վասիլեւը, Եկատերինա Ռեդնիկովան եւ այլք:«Ֆիլմը ունի երկու սյուժե, որոնք ռեժիսորներ Զազա Մերաբիշվիլին եւ Ջաբա Ռուաձեն իրենցից անկախ են նկարահանել, սակայն երկու սյուժեների հիմքում էլ ընկած է վրացական Սուրբ Գիորգիի սրբապատկերի պատմությունը»,-պատմում է ֆիլմի պրոդյուսերը:Նրա խոսքով, Ֆիմը սիրո, դավաճանության, ընկերության, հարաբերությունների եւ արժեքների վերաբերյալ է:«Ֆիլմը պատմում է ռուս եւ վրացի աղջիկների ընկերության մասին:
Նրանց կյանքը տանում է տարբեր ճանապարհներով եւ հանդիպեցնում կյանքի ամենադժվար պահին»,-հայտնել է նա: «Մոսկվա-Թբիլիսի» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել ոչ միայն Վրաստանում, այլեւ Մոսկվայում եւ Հունաստանում: Ֆիլմի նպատակն է` Վրաստանը ներկայացնել միջազգային ասպարեզներում, ինչպես նաեւ վերականգնել ռուս-վրացական մշակութային կամուրջները:Ֆիլմի պրոդյուսերը հուսով է, որ ֆիլմը հաջողություն կունենա ոչ միայն Ռուսաստանում եւ Վրաստանում, այլեւ հայտնի կինոփառատոններում:

























