«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորմանը միացած գերմանուհին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ եզդի կնոջը որպես ստրուկ պահելու համար, հայտնում է BBC-ն։

Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել նաեւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների եւ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար։

Արեւմտյան Քոբլենց քաղաքի դատարանը վճռել է, որ 37-ամյա կինը 3 տարի ծաղրանքի է ենթարկել երիտասարդ եզդի կնոջը, երբ նրանք ապրել են Սիրիայում եւ Իրաքում։

«Այս ամենը ծառայել է ԻՊ-ի հայտարարած նպատակին՝ ոչնչացնելու եզդիական հավատքը», - հունվարին դատավարության սկզբում հայտարարել են դատախազները:

2014 թվականին ԻՊ գրոհայինները ներխուժել են Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիների հայրենիք։

Նրանց թվում է եղել մի երիտասարդ կին, որին դատախազների խոսքով, մեղադրյալ  Նադին Կ.-ն, եւ նրա ամուսինը որպես ստրուկ օգտագործել են 2016 թվականից, երբ տեղափոխվել են Իրաքի Մոսուլ քաղաք: