Ուկրաինայի Կույբիշեւի շրջանի Բելոցերկովկա գյուղում վիճաբանությանը մասնակցել է Հայաստանի քաղաքացի: Դանակահարության հետեւանքով զոհվել է գյուղի բնակիչ: Հոկտեմբերի 4-ի առավոտյան կաթ գնելու նպատակով Բելոցերկովկա են եկել Հայաստանի մի քաղաքացի եւ Զապորոժյեի բնակիչ: Տեղի երկու բնակիչների հետ կաթ գնելու մասին զրույցը վերաճել է վեճի, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ընթանում է քննություն, հաղորդում է  Интерфакс-Украина-ն: