«Քաղաքացիական պայմանագիր» խմբացկության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի  հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 17:00-ից, «Զոլեր» սգո սրահում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ազգային ժողովից։

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում, հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի Կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ 72-ամյա Խաչատրյանը մահացել է երեկ՝ հունիսի 21-ին, սրտամկանի ինֆարկտից։

Նրա հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը գլխավորում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։