Ամերիկացի զինվորական հրամանատարը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին  մեղադրել է իր օդաչուներին «օդում ֆարս» կազմակերպելու խրախուսման մեջ՝ մեծացնելով միջադեպերի կամ նույնիսկ հակամարտությունների հավանականությունը Սիրիայում, հեռարձակում է Ամերիկայի ձայնը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության միացյալ ուժերի օդային բաղադրիչի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը լրագրողներին ասել է, որ ռուսական կործանիչները շարունակում են օրական մի քանի անգամ խախել Սիրիայում հակամարտություններից խուսափելու մասին արձանագրությունները՝ վտանգի տակ դնելով ԱՄՆ զինված ուժերին։

Գրինկևիչի խոսքով՝ չնայած ԱՄՆ-ի նախկին զգուշացումներին, Ռուսաստանի ագրեսիվությունը, կարծես թե, աճում է:

«Մենք ունեինք դեպքեր, դեռ այսօր առավոտյան Սիրիայի ժամանակով, երբ ռուսական ինքնաթիռը մտավ մեր օդային տարածք», - ասել է նա լրագրողներին վիրտուալ ճեպազրույցում։

«Նման դեպքեր եղել են երեկ և նախօրեին»,- հավելել է Գրինկևիչը՝ նշելով, որ ամերիկյան ուժերն օրական երեք-չորս անգամ ականատես են լինում ռուսական օդանավերի նման ներխուժումների՝ կրելով զինամթերքի և «օդ-երկիր» ռումբերի ամբողջական փաթեթը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը F-22 Raptor գաղտագողի կործանիչներ է տեղակայել Մերձավոր Արևելք Լանգլի ռազմաօդային ուժերի բազայից՝ հակազդելու Ռուսաստանի քայլերին: