Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բիշքեկին կոչ է արել կատարել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն՝ «Ուկրաինայում ագրեսիվ պատերազմի պատճառով», հայտնում է DW-ն։
Ղրղզստանի իր պաշտոնակից Սադիր Ժապարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում գերմանական պետության ղեկավարը նշել է, որ Բեռլինը ըմբռնումով է մոտեցել այն փաստին, որ Ղրղզստանը ձեռնպահ է մնացել Ուկրաինայում պատերազմի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկությունից։
Այն ֆոնին, որ հանրապետությունը բազմաթիվ պատմական, տնտեսական, մշակութային և մարդկային կապեր ունի Ռուսաստանի հետ, ԳԴՀ-ն «ՄԱԿ-ի քվեարկությունը չի համարում ազդանշան, որ Ղրղզստանն արդարացնում է ռազմական ուժի կիրառումը»։
Շտայնմայերը հավելել է, որ Գերմանիան ցանկանում է ավելի սերտ գործընկերություն Կենտրոնական Ասիայի երկրների հետ, առավել եւս «այս լարված ժամանակներում»։





























