Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Գիվի Թումանիշվիլին և Թուրքիայի ԱԱԽ գլխավոր քարտուղար Սեյֆուլլա Գաջիմուֆթուօղլուն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է խորացնել համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտնում է Վրաստանի Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը։

Հուշագիրը ենթադրում է ազգային և միջազգային անվտանգության հարցերում համագործակցության զարգացում, անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ և փորձի փոխանակում, փոխանցում է ТАСС-ը։