Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 4-ի կեսօրին,  Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 50-ամյա  մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա սեպտեմբերի սկզբներին մտել է Տիգրանյան փողոցում գտնվող մթերային խանութ, բացահայտ հափշտակել օղի ու գարեջուր եւ դիմել փախուստի:Կատարվում է նախաքննություն: