Վերջին տարիներին Եվրոպայի մի շարք առաջատար լրագրողներ դարձել են դաժան սպանությունների զոհ: Նրանց թվում են Հրանտ Դինքը (Թուրքիա), Գեորգի Գոնգաձեն (Ուկրաինա), Էլմար Հուսեյնովը (Ադրբեջան), Աննա Պոլիտկովսկայան (Ռուսաստան): Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը, հաղորդում է Turan-ը:
Համմարբերգը կարեւոր է համարել ոչ միայն սպանության կատարողների, այլեւ պատվիրատուների բացահայտումն ու պատժումը:
1992 թվականից ի վեր Եվրոպայի երկրներում մասնագիտական գործունեության պատճառով սպանվել է ավելի քան հարյուր լրագրող: Շատերը ենթարկվել են ֆիզիկական բռնության կամ ստացել են սպառնալիքներ: Բացի այդ, լրագրողների 30 սպանություններից միայն 10 տոկոսի դեպքում է քննությունը հասցվել ավարտին:
«Այդ փաստը լուրջ կասկածի տակ է դնում իրավապահ մարմինների եւ դատական համակարգի արդյունավետությունը: Դա մարդու իրավունքների աղաղակող խախտում է, երբ իշխանությունները թույլ են տալիս մեղավորներին մնալ անպատիժ»,- ընդգծել է Համմարբերգը:
«Ազատ, անկախ եւ բազմակարծիք լրատվամիջոցները` հիմնված տեղեկատվության եւ կարծիքների արտահայտման ազատության վրա ժողովրդավարության առանցքային բաղադրիչն են: Զանգվածային լրատվամիջոնցերի ազատությունը նաեւ մեծ նշանակություն ունի մարդու բոլոր մյուս իրավունքների պաշտպանության համար: Կան բազմաթիվ օրինակներ, երբ իշխանազանցությունը, կառուպցիայի փաստերը, խտրականությունը եւ, նույնիսկ, խոշտանգումները բացահայտնվել են լրագրողների շնորհիվ», - նշել է Համմարբերգը:
Ժուրնալիստիկայի նպատակը իշխանավորներին ուրախացնելը կամ կառավարության բարձրախոս լինելը չէ. գլխավոր նպատակը «հասարակական վերահսկողություն» իրականացնելն է:
Համմարգերգն ընդգծել է, որ մեկ լրագրողին ուղղված սպառնալիքը կարող է կործանարար ազդեցություն ունենալ մյուսներին ճնշելու իմաստով: Բռնության կիրառման սպառնալիքը դառնում է գրաքննության մի ձեւ:
Նույնը վերաբերում է նաեւ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող օրենքներին եւ վերահսկողության այլ ձեւերին:
«Օրինակ` Եվրոպայի մի շարք երկրներում լրագրողներին կարող են բանտ նստեցնել զրպարտության մեղադրանքով: Այդպիսի հանցագործությունները պետք է ապաքրեականացվեն եւ քննվեն քաղաքացիական իրավունքի շրջանակում, պատիժներն էլ պետք է լինեն համաչափ: Իրավապահ եւ դատական մարմիններն առանցքային պատասխանատվություն ունեն լրագրողների դեմ գործած հանցագործությունների արագ եւ արդյունավետ բացահայտման մեջ: Կառավարություններն ու խորհրդարանները պետք է երաշխավորեն, որ դատախազներն ու քննիչներն անկախ են եւ այդ գործերում քաղաքականապես անաչառ են: Եվրոպայում մամուլի ազատության եւ կարծիքների արտահայտման ազատության համար առաջնային նշանակություն ունի հետապնդումներից, հարձակումներից եւ սպանություններից զերծ անվտանգ պայմաններում աշխատելու լրագրողների իրավունքը», - ասել է Համերբերգը:




























