Բոցավառիչների արտադրությունում մասնագիտացած Throwflame ընկերությունը ներկայացրել է բոցասայլով հագեցած ռոբոտ-շուն` Thermonator անունով: Այս մասին հայտնում է The Messenger-ը։
Ըստ Газета-ի, Throwflame-ը պատասխանատու է ռոբո-շան հետևի մասում տեղադրված ARC բոցասայլի համար։ Բոցավառիչի կրակի երկարությունը կարող է հասնել 9,1 մետրի: Ընդ որում, ռոբոտի արտադրողը չի բացահայտվում։ Ենթադրվում է, որ դա չինական Unitree ընկերության Go1 մոդելի շունն է։
Thermonator-ի մշակողները մտադիր են ռոբոտ-շանը վաճառքի հանել 2023 թվականի աշնանը։ 16,7 կիլոգրամանոց մարտական ռոբոտի արժեքը դեռ չի հաղորդվում, սակայն Throwflame-ն արդեն բացել է դրա նախնական պատվերները։
Թե ինչ նպատակներով կարող է օգտագործվել Thermonator-ը, արտադրողը չի նշում:





























