Լեհաստանի երկնքում անցած գիշեր անհայտ օբյեկտ են նկատել։ Այս մասին տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները, տեսանյութ է հայտնվել YouTube-ում։
Ինչպես նշել է Gazeta-ն, երկնքում նկատել են երկու զուգահեռ օբյեկտներ։ Դրանք շատ դանդաղ էին մետեորիտներ լինելու համար, ուստի շատերը կասկածեցին, որ արբանյակ է շեղվել ուղեծրից։ Միայն ավելի ուշ պարզվեց, որ դա արբանյակ չէ, այլ չինական հրթիռ։
Լեհաստանի տիեզերական գործակալությունը տեղեկացրել է, որ կեսգիշերից հետո Լեհաստանի երկնքում կարող էր տեղի ունենալ Chang Zheng 2D չինական հրթիռի «չկառավարվող մուտք մթնոլորտ»։ Նշվել է նաեւ, որ երեւույթը կարող էին տեսնել Լեհաստանի գրեթե ամբողջ տարածքի բնակիչները։
Ավելի վաղ Լեհաստանում հայտնաբերվել էին անհայտ օդապարիկի մասեր՝ կյուրեղյան գրերով։ Ոստիկանությունն առգրավել էր այն, ինչից հետո, հետագա ուսումնասիրման համար, այն տարել էին զինվորականները։



























