Աշխարհի ամենահարմարավետ քաղաքն է դարձել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Այս մասին գրել է The Economist ամսագիրը։

Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։ Երրորդ տեղում է ավստրալական Մելբուռնը։

Ըստ ամսագրի՝ աշխարհի ամենահարմարավետ քաղաքների տասնյակում տեղ են գտել նաեւ ավստրալական Սիդնեյը, կանադական Վանկուվերը, շվեյցարական Ցյուրիխը, կանադական Կալգարին, շվեյցարական Ժնեւը, Տորոնտոն, ճապոնական Օսական եւ ավստրալական Օքլենդը։