20-ամյա Ժենատ Կերդիկոշվիլին, ով արժանացել է «Միսս Վրաստան-2011» կոչմանը, պարզվում է Վրաստանի քաղաքացի չէ, հաղորդում է վրացական Real-TV-ն:

Առկա տեղեկատվությամբ, Կերդիկաշվիլիի անձնագիրն ու անձը հաստատող փաստաթուղթը չեղյալ են համարված` Վրաստանի քաղաքացիությունը դադարեցնելու պատճառով:

Real TV-ն նշում է, որ «Միսս Վրաստան-2011»-ը չունի հասցե եւ նրան գտնելը, փաստացի անհնար է:

Հատկանշական է, որ Facebook-ի նրա էջում կան լուսանկարներ, որոնք արված են Աբխազիայում:

Սա արդեն երկրորդ սկանդալն է, որում հայտնվում են գեղեցկության մրցույթի կազմակերպիչները: Մինչ այդ, Վրաստանի գեղեցկուհի էին նշել մի աղջկա, ով նախկինում դատապարտված է եղել եւ ամուսնացած է, հաղորդում է «Գռուզիա online»-ը: