Իսպանիայի Քաղցկեղի հետազոտման կենտրոնի գիտնականների ուսումնասիրությունը պարզել է, որ քաղցկեղի բուժման ժամանակ կիրառվող գենոմային սեկվենավորումը (ԳՍ) գործուն է ընդամենը դեպքերի 5%-ի դեպքում։
Աշխատանքի ընթացքում բժիշկները հետազոտել են Մադրիդի երկու հիվանդանոցում բուժում ստացող 139 հիվանդների հիվանդության պատմությունը։ ԳՍ-ը ցուցված է թոքի քաղցկեղով, կոլորեկտալ քաղցկեղով կամ մելանոմայով տառապող հիվանդներին։ Այդպիսի ուռուցքներում սովորաբար մի քանի մուտացիաներ են լինում, ԳՍ-ն անհրաժեշտ է օպտիմալ բուժում ընտրելու համար։ ԳՍ-ն ցուցված է նաև այն դեպքերում, երբ ուռուցքը բուժմանը հակազդում է ոչ ստանդարտ ձևով։
Սակայն, եթե հիվանդի մոտ արագ առաջադիմող քաղցկեղ է, ԳՍ-ն կուշացնի բուժման սկսումը և կեղծ հույսեր կտա, տեղեկացնում է Planet Today-ը։
ԳՍ-ի արդյունքները հայտնի են դառնում վեց շաբաթվա ընթացքում։ Այդ ընթացքում հիվանդը կարող է լիակատար բուժվելու կեղծ հույսեր ունենալ և հետաձգել այլընտրանքային բուժում սկսելը կամ կլինիկական փորձարկումներին մասնակցելը։



























