Թուրքիայի հանրապետության օրվա առթիվ նախագահի կազմակերպած ընդունելությանը մասնակցել են նաեւ Պոլսո հայ հոգեւոր հայրերը։ Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի Լրաբեր կայքէջը։

Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի հանրապետության 86-ամյակի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Չանաքայա պալատում ընդունելություն է կազմակերպել։ Ընդունելությանը մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։ Արք. Աթեշյանը նախագահ Գյուլին անձամբ է շնորհավորել տոնի կապակցությամբ։

Թուրքական CNNturk կայքէջի փոխանցմամբ՝ նախագահ Գյուլի ընդունելությանն է մասնակցել նաեւ Թուրքիայի կաթոլիկ հայերի համայնքի ղեկավար Հովհաննես Չոլաքյանը, հրեաների գլխավոր րաբունի Իսաք Հալեւան եւ ուրիշներ։