Սեպտեմբերի 29-ին հիվանդանոցում փտախտ հիվանդությունից մահացած ադրբեջանցի զինվորին բուժող բժիշկը` գնդապետ-լեյտենանտ Վասիֆ Ադիգյոզելովը, սեպտեմբերի 30-ին, հայտարարել էր, որ զինվորը տառապում էր ինֆեկցիոն ծանր հիվանդությամբ, եւ նրա վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Միաժամանակ մահացած զինվորի հայրը` Գեդիր Նովրուզովը «Մեդիաֆորումին» տված հարցազրույցում նշել է. «Մինչեւ բանակ գնալը որդիս ոչ մի հիվանդություն էլ չի ունեցել: 700 հոգի նորմատիվներ են հանձնել, նրանցից  միայն երեքն են կատարել բոլոր հանձնարարությունները, որդիս երեքից մեկն էր: Բժիշկն իրեն պաշտպանելու համար է ասում, որ Էլդարը ինֆեկցիոն ծանր հիվանդություն է ունեցել: Նա զորակոչվել է առողջ վիճակում», մեջբերում է «Ազադլըգ»-ը:

Զոհվածի հայրը նաեւ նշել է, որ որդու մահվան օրը նրան սրսկում են արել, ըստ նրա վարկածի` դա մորֆիի անվան տակ թույն է եղել, որը հանգեցրել է որդու մահվան:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Ադրբեջանցի 19-ամյա զինվոր Էլդար Նովրուզովը, ում քթի վրա կատարված վիրահատական միջամտությունից հետո փտախտ էր սկվել, սեպտեմբերի 29-ին, մահացել էր: Նրա հայրը հայտնել էր, որ որդուն կարելի էր բուժել Թուրքիայում, սակայն երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային, Ազգային ժողովին ու պաշտպանության նախարարությանն ուղղված դիմումները անպատասխան էին մնացել: Զինվորին այդպես էլ չէին զորացրել: