Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժի այցելուները տարհանվել են ականապատման մասին հաղորդագրությունից հետո:  Էրմիտաժում գտնվող պետերբուրգցիներին եւ քաղաքի հյուրերին խնդրել են լքել շենքը: Տեղեկությունը հաստատել է թանգարանի մամուլի ծառայությունը:

Թանգարանում պարզաբանել են, որ հաղորդագրություն են ստացել շենքի ականապատման  մասին: Այցելուները արագորեն տարհանվել են թանգարանային գլխավոր համալիրի տարածքից, հայտնում է «Российская газета»-ն։

Թանգարանի անվտանգության ծառայության աշխատակիցները Ռոսգվարդիայի ներկայացուցիչների հետ անցկացնում են ցուցասրահների եւ գրասենյակային տարածքների համապատասխան ստուգում: