Ձերբակալված է ադրբեջանական Սոյուդլյու գյուղում անցկացված ակցիայի կազմակերպիչներից մեկը։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Էթիբար Ջաբարովը, որ  WhatsApp սոցկայքում խումբ էր ստեղծել Սոյուդյլուի 405 բնակիչներից, եկել է Ռուսաստանից։

Նա ձերբակալված է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանին սահմանակից ադրբեջանական Սոյուդյլու գյուղում բախումներ են եղել տեղի բնակչության և ոստիկանության միջև։ Գյուղում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել էր ցուցարարներին, որոնք բողոքում էին ոսկեբեր հանքավայրի շահագործման դեմ, որն, ըստ տեղական ԶԼՄ-ների, կապված է Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի անվան հետ։