«Հանրապետություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Այս մասին հայտնում են կուսակցությունից:

Ավագանու ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանը կատարելու է նախընտրական շտաբի պետի պարտականությունները։

Նշենք, որ Երեւանի  քաղաքապետի ընտրություններում արդեն հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների թեկնածուները: