Կիրակի Գվատեմալայի բնակիչները քվեարկում են նախագահական ընրություններում, որոնք անցնում են  սուր պայքարի պայմաններում,  տեղեկացնում է Reuters-ը։

Ենթադրվում է, որ նախկին առաջին տիկին Սանդրա Տորեսը կհաղթի առաջին փուլում, սակայն ակնկալվում է, որ նա չի կարողանա հավաքել  50%+1 ձայն, ինչն անհրաժեշտ է ընտրություններում լիակատար հաղթող լինելու համար։

Նրան դիմակայում է ավելի քան 20 թեկնածու։

Բացի նախագահ և փոխնախագահ ընտրելուց, ձայնի իրավունք ունեցող 9,3 մլն բնակիչները ընտրում են նաև Կոնգրեսի նոր կազմը, հարյուրավոր քաղաքապետերի և Կենտրոնական ամերիկյան խորհրդարանի 20 անդամի։

Ընտրատեղամասերը բացվում են տեղական ժամանակով 7։00-ին և փակվելու են երեկոյան 9։30-ին