Դոնի Ռոստովի կենդանաբանական այգում, որտեղ հրդեհվել է թանգարանի տանիքը, տարհանում են կենդանիներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տարածաշրջանում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության ներկայացուցչին։

«Ժամը 18.33-ին Կենդանաբանական փողոցի թիվ 3 վարչական շենքի (թանգարանի) տանիքը 300 քմ մակերեսով հրդեհվել է, կենդանիները տարհանվում են»,- ասել է նա։

Ժամը 19.00-ին հայտարարվել է կրակի թիվ 2 աստիճան , տարածման վտանգ չկա։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Մարման աշխատանքներին մասնակցել է 48 մարդ և 17 տեխնիկա։

Ռոստովի կենդանաբանական այգին ամենամեծերից մեկն է Ռուսաստանում և Եվրոպայում։ Այն զբաղեցնում է գրեթե 57 հեկտար տարածք, որն, օրինակ, երկուսուկես անգամ գերազանցում է Մոսկվայի տարածքը։ Ռոստովի կենդանաբանական այգին պարունակում է 400 տեսակների պատկանող մոտ 5 հազար կենդանիներ, որոնցից ավելի քան 30 տեսակներ գրանցված են Ռուսաստանի Կարմիր գրքում։