Հայ Ազգայի Կոնգրեսը պաշտպանելու է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարյալ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը որպես ԱԺ պատգամավորի թեկանածու"։ Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպանը հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ իրենք այս ընտրություններին չէին մասնակցի, եթե այն չօգտագործվեր որպես քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները վերականգնելուգործիք։

«Ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար։ Պայքարելու ենք մինչեւ վերջ, բայց որեւէ խաբկանք չունենք, որ այս իշխանություներն ընդունակ են ազնիվ պայքարի։

Վստահ ենք, որ նրանք կիրառելու են ընտրակեղծիքների ամբողջ պաշարը, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է մտնենք մի պայքարի մեջ, որից մեր ամենակարեւոր ակնկալիքը հասարակության աջակցությունն է Նիկոլ Փաշինյանին, քաղբատարկյալներին եւ ժողովրդարության վերականգման գործընթացին»,- նշեց Կոնգրեսի համակարգողը։

Զուրաբյանի հավաստմամբ, Փաշինյանի առաջադրումը օրենքի հետ որեւէ խնդիր չի առաջացնում. «Գործող օրենսդրությունը թույլ է տալիս առանց խոչընդոտների առաջադրվել»։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատրաստվում է որպես պատգամավորի թեկնածու առաջադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին: Նույն ընտրատարածում իր թեկնածությունն է առաջադրել ՀԱԿ-ի անդամ «Մարքսիստական կուսակցության» առաջնորդ Դավիթ Հակոբյանը։