Օնլայն տաքսիների համար տուրք կսահմանվի մեկ միլիոն դրամի չափով։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրնեսդրական փաթեթը։
Նրա խոսքով՝ տուրքերը կսահմանվեն 2024 թվականի սեպտեմբերից։
Յուրաքանչյուր պատվերի համար տուրք կգանձվի։ Այսպես, անկանխիկ վճարման դեպքում այն կկազմի 1,5% (2026-ից՝ 4%), իսկ կանխիկի դեպքում՝ 2% (2026-ից՝ 5%)։
Սիմոնյանը նշեց, որ անկանխիկ վճարումները թույլ կտան տաքսի ծառայության շրջանառությունն ավելի թափանցիկ դարձնել։ «Ըստ տարբեր գնահատականների՝ ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար օնլայն հարթակներում գրանցվել է մոտ 80 հազար քաղաքացի, որոնցից միայն 25-30 հազարն է զբաղվում ակտիվ փոխադարումներով»,-հավելեց Սիմոնյանը։




























