70-ամյա միլիարդատեր Ջեյմս Քրաունը վթարի հետեւանքով մահացել է։ Ամերիկացին մահացել է հունիսի 25-ին՝ իր ծննդյան օրը՝ Կոլորադոյում գտնվող Aspen Motorsports Park ավտոդրոմում բախվելով արգելապատնեշին, հաղորդում է Crash.net-ը։
Նա JPMorgan Chase-ի տնօրենների խորհրդի անդամ էր եւ ընտանեկան բիզնեսի գլխավոր տնօրեն, ինչպես նաեւ Aspen Skiing Co-ի գործընկեր։
2014 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քրաունին նշանակել էր հետախուզության հարցերով խորհրդատվական խորհրդի նախագահ։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը Քրաունին անվանել է «լավ մարդ, թանկագին ընկեր եւ մեծ ամերիկացի»։





























