Միացյալ Նահանգների բոլոր կենդանի նախկին նախագահները, բացառությամբ Դոնալդ Թրամփի, ստրկատերերի անմիջական ժառանգներն են։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որը ծագումնաբանական հետազոտություն է անցկացրել։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և այժմյան նախագահ Ջո Բայդենը ստրկատերերի անմիջական ժառանգներ են։
Բացի այդ, ստրկատերերի անմիջական ժառանգներն են առնվազն 100 ամերիկացի օրենսդիրներ, Կոնգրեսի անդամների 8%-ը՝ Դեմոկրատական կուսակցությունից և 28%-ը՝ հանրապետականից։ Ինչպես նշում է գործակալությունը, այս խմբում ընդգրկված են նաև այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Կոնգրեսի վերին պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը, սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական) և սենատոր Էլիզաբեթ Ուորենը (դեմոկրատ):
ԱՄՆ-ում ստրկությանը վերջ դրեց 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (1809-1865): 1863 թվականի հունվարի 1-ին նա հրապարակեց Ազատության հռչակագիրը։ Փաստաթուղթը, սակայն, հարավային նահանգների դիմադրության պատճառով, փաստացի ուժի մեջ չմտավ մինչև Ամերիկայի քաղաքացիական պատերազմի (1861-1865) ավարտը։ 1865 թվականի դեկտեմբերին ընդունվեց Ամերիկայի Սահմանադրության 13-րդ ուղղումը, որը փաստացիորեն վերացրեց ստրկությունը ողջ երկրում։
1865 թվականի հունիսի 19-ին Տեխասում հռչակվեց ստրուկների ազատման հռչակագիրը։ Այն հարավային նահանագներից վերջինն էր, որտեղ դա տեղի ունեցավ: Ազատագրման օրը՝ հունիսի 19-ը, այժմ ամեն տարի նշվում է երկրի 50 նահանգներից 47-ում։





























