Աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը մնում է դրական։ Ամենից շատ ԱՄՆ-ին լավ են վերաբերվում Լեհաստանում, ամենից վատ՝ Հունգարիայում։ Նման հարցում է անցկացրել Pew Research Center-ը։
ԱՄՆ-ի քաղաքականությունը դրական է գնահատում հարցվածների 59 տոկոսը։
Ուսումնասիրությունն անցկացվել է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում։ Հարցվածների 30 տոկոսը բացասական է գնահատում աշխարհում ԱՄՆ-ի դերը։
Ամենից լավ ԱՄՆ-ին վերաբերվում են Լեհաստանում, որտեղ այդ մասին հայտնել է հարցվածների 93 տոկոսը, ամենից վատ՝ Հունգարիայում, որտեղ բացասական վերաբերմունք է հայտնել ԱՄՆ-ի նկատմամբ հարցվածների 51 տոկոսը։
Հարցված բոլոր երկրներում ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ն նպաստում է ողջ աշխարհում կայունությանն ու խաղաղությանը։





























