Իսպանիայում կազմակերպված հանցավոր խումբ են վերացրել, որը զբաղվում էր միջազգային նարկոթրաֆիկով։ Այս մասին հայտնել է Իսպանիայի ՆԳՆ-ն։
Musketeer/Oveja օպերացիայի արդյունքում ոչնչացվել է Գվադիկսում տեղակայված հանցավոր խումբը, որը զբաղվել է Կենտրոնական Եվրոպայի երկրներ թմրանյութերի տարածմամբ։
Օպերացիայի արդյունքում առգրավվել է 1147 կգ հաշիշ, 755 կգ մարիխուանա, երկու հրացան, գրեթե 36 հազար եվրո եւ 13 հեռախոս։





























