ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին վրիպել է և այս անգամ հայտարարել Իրաքի պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պարտության մասին։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։
Ամերիկացի առաջնորդը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Պուտինին թուլացրել է «Վագներ» ՊՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ռազմական ապստամբությունը, որը տեղի է ունեցել հունիսի 24-ին։ «Դժվար է ասել, բայց նա ակնհայտորեն պարտվում է Իրաքի պատերազմում, պարտվում է տանը պատերազմում», - ասել է Բայդենը։





























