Խորվաթիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, ըստ որի՝ 1932-1933 թվականներին Ուկրաինայի սովը ճանաչվել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Գորդան Յանդրոկովիչը։
Որոշումն ընդունվել է միաձայն՝ 129 ձայնով։
ТАСС-ի փոխանցմամբ՝ բանաձեւը Հոլոդոմորի կանխամտածված կազմակերպման պատասխանատվությունը դնում է խորհրդային ղեկավարության վրա։ Փաստաթուղթը խորհրդարան է ներկայացրել երկրի վարչապետի «Խորվաթիայի դեմոկրատական համագործակցություն» կուսակցության գլխավորած իշխող մեծամասնությունը։





























