ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաղստան կատարած այցի ընթացքում այցելել է Դերբենտի Ջումա մզկիթ, որը համարվում է աշխարհի հնագույններից մեկը։ Այստեղ նրան Ղուրան են նվիրել։

Նվերը հանձնել է Դաղստանի Հանրապետության մուֆթիի օգնական Զապիր Սալիմովը։ «Շատ շնորհակալ եմ այս նվերի համար։ Այն, անշուշտ, կգտնի իր արժանի տեղը Կրեմլում»,- շնորհակալություն է հայտնել Պուտինը։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Սալիմովն ի պատասխան շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին այցի համար։ «Աստված տա, որ սա վերջին անգամը չլինի»,- ասել է նա։ «Կփորձեմ»,- ծիծաղել է ՌԴ նախագահը։