2001 թվականին Սերբիայի իշխանությունների կողմից Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի արտահանձնումը Հաագայի դատարան ամենամեծ նվաստացումն ու սխալների գինը էր։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է РИА Новости-ն։
Չորեքշաբթի Սերբիայում նշվում է ազգային կարևորագույն տոներից մեկը՝ Վիդովդանը (Սուրբ Վիտուսի օրը), որը նվիրված է 1389 թվականի հունիսի 28-ին օսմանյան թուրքերի հետ Կոսովոյի ճակատամարտի տարեդարձին։ Ճակատամարտի ժամանակ սպանվեցին սերբ իշխան Լազար Խրեբելյանովիչը և թուրք սուլթան Մուրադը, իրադարձությունը որոշիչ եղավ սերբերի ազգային փիլիսոփայության և աշխարհայացքի ձևավորման համար։
«Խոսքը միայն արմատների մասին չէ, որոնք մեզ կապում են այն ամենի հետ, ինչ նախկինում եղել ենք: Եվ ոչ միայն ճակատամարտի մասին, որը ջնջեց մեկը և ստեղծեց նոր, այլ պատմություն: Ոչ այն պատերազմների մասին, որոնցում մենք հաղթեցինք և դրանցում կորցրինք մեզ, ոչ էլ այն նվաստացման մասին, որը գագաթնակետը դարձավ Սերբիայի նախագահի (Սլոբոդան Միլոշևիչի-խմբ.) և մեր սեփական արժանապատվության հանձնումը»,- ասել է Սերբիայի նախագահը:
«Սերբիան չի կարող խուսափել ո՛չ իր պատմությունից, ո՛չ իր սխալներից։ Այն գինը, որը մենք վճարել ենք Կոսովոյից մինչև Հաագա, չի կարող ավելին լինել»,- ընդգծել է Վուչիչը։





























