Նիդեռլանդները բանակցություններ է վարում «երեք պոտենցիալ և շահագրգիռ մատակարարների» հետ երկու նոր ատոմակայան կառուցելու համար, հինգշաբթի խորհրդարանին ուղղված նամակում ասել է էներգետիկայի նախարար Ռոբ Ջեթենը, հաղորդում է Reuters-ը։
Խոսքն ամերիկյան Westinghouse ընկերության, ֆրանսիական EDF պետական ընկերության եւ հարավկորեական KHNP-ի մասին է։
Նիդեռլանդները նախատեսում է մինչև 2035 թվականը երկու նոր ատոմակայան կառուցել, որոնք կարևոր դեր կխաղան երկրի էներգետիկ անցումային գործընթացում, քանի որ երկիրը նպատակ ունի մինչև 2040 թվականն էլեկտրաէներգիայի արտադրությունը չեզոք-ածխածնային դարձնել:





























