ԱՄՆ-ում դեռահասին ձերբակալել են ալիգատորին գարեջուր խմեցնելու համար, գրում է Mirror-ը։ Նրան մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայում՝ խանութի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Երկու ընկերներ ալիգատորի ձագի են տեսել, բռնել նրան և սկսել ծաղրել՝ տեսախցիկի առաջ նկարահանելով, թե ինչ է կատարվում։ Չնայած շրջապատի կոչերին՝ դադարեցնել դաժանությունը կենդանիների նկատմամբ, ընկերները շարունակել են։ 

«Նրան դես ու դեն էին նետում, զոռով խմեցնում։ Ըստ էութայն, նրանք տանջում էին փոքրիկին»,- ասել է ականատեսներից մեկը։

Այն բանից հետո, երբ դեպքի վայրից կադրերը տարածվեցին սոցիալական ցանցերում, ոստիկանությունը պարզել է դեռահասների ինքնությունը։ Նրանցից մեկին, ով կոկորդիլոսին գարեջուր է տվել, մեղադրանք է առաջադրվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար և ձերբակալվել։

«Այս կենդանու նկատմամբ հարգանքի և պատասխանատվության բացակայությունը հուսահատեցնող է»,- հավելել է ոստիկանությունը։ Դեռահասներն իրենք դեռ չեն բացատրել իրենց գործողությունները։