Վլադիմիր Պուտինի վերադարձը ՌԴ նախագահի պաշտոնին, Վրաստանին էլ ավելի ծանր վիճակի մեջ կգցի: Այս մասին հայտարարել է Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
«Պուտինը եւ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին իրար տանել չեն կարողանում: Մի անգամ Պուտինը Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին ասել է, որ մեծ հաճույքով Սահակաշվիլիի վրա հավկիթներ կնետի, իսկ Սահակաշվիլին Պուտինին լիլիպուտ է անվանել»,- նշել է փորձագետը, ընդգծելով, որ հաջորդ տարի Պուտինի նախագահ դառնալուց հետո, նրա եւ Վրաստանի առաջնորդի թշանամանքն էլ ավելի կվատթարացնի ռուս-վրացական հարաբերությունները:
Նրա խոսքով, Պուտինի վերադարձը ոչ միայն կվատթարացնի Վրաստանի իրավիճակը, այլեւ կփոխվեն կովկասյան երկրների ղեկավարների հաշվարկները այս կամ այն հարցի շուրջ:




























