Ճապոնիայի արևմտյան մասում և հարավ արևմտյան Կյուսյու  մարզում շաբաթ տեղատարափ անձրևներ են եղել, որոշ վայրերում ռեկորդային քանակի տեղումներ են գրանցվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել, իսկ երկուսն անհետ կորել են, տեղեկացնում է  Kyodo-ն՝ հղում անելով օդերևութաբանական գործակալությանը։

Ճապոնական օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ ակնկալվում է, որ սեզոնային անձրևային ճակատը կմնա Կյուսյու մարզի վրա և կարող է հանգեցնել հորդառատ անձրևների, անգամ ներկայիս տեղատարափների թուլացումից հետո։

Տեղի ոստիկանության տվյալներով, Յամագուտի պրեֆեկտուրայում  հորդառատ անձրևներից հեղեղված յոթ ավտոմեքենա է հայտնաբերվել, իսկ վարորդներից մեկն անհետ կորել է։

Շաբաթ վաղ առավոտյան Ճապոնիայի հարավարևմտյան Ֆուկուոկա  պրեֆեկտուրայում ժամում 110 մմ արագությամբ հորդառատ անձրև է տեղացել։ 

Sanyo Shinkansen արագընթաց գնացքի շարժումը ժամանակավորապես կանգնեցվել Հիրոսիմա և Հակատա կայարանների միջև, տեղեկացրել է West Japan Railway ընկերությունը։