Թերթը գրում է, որ բաշկիր ճանաչված մի գրող անքան է հետաքրքրված Հայաստանով, որ անգամ գրել է մեր պատմությունը` այն ամփոփելով 3 հատորյակում. 1-ին հատորն արդեն լույս է տեսել:
«Գրողը մեկ անգամ եղել է Հայաստանում եւ էլի է գալու Հայաստան»,- երեկ մեզ հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը: Գրողի անունը, սակայն, չի կարողացել մտաբերել: Եթե Կրիվոպուսկովը չի հիշում, ապա Հայաստանում անգամ տեղյակ չեն: Բաշկիր գրողի` ով լինելու հարցը պարզելու համար, ԿԳ նախարարությունը մեզ առաջարկեց զրուցել Մշակույթի նախարարության հետ, իսկ այնտեղից մեզ հետ ուղարկեցին ԿԳՆ: Բաշկիր գրո՞ ղ… Տեղյակ չենք, չունենք ինֆորմացիա, իսկ Կրիվոսպուսկովը չասա՞ ց, թե ով է նա»,- ասացին նախարարություններում` «մեղքը բարդելով» Կրիվոպուսկովի հիշողության վրա: Հուսանք, որ 2012-ին Գրքի միջազգային մայրաքաղաք Երեւանը իսկապես այդպիսին կլինի` ճանաչելով իր մասին գրողներին»,- գչում է «Երկիրը»:




























