Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 5-ին, գողություն կատարելու կասկածանքով, իրենց տնից բերման են ենթարկել 21-ամյա եղբայրների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք սեպտեմբերին, մուտքի դուռը բացելու միջոցով, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 3 հասցեում տեղադրված տնակից գողացել են բազմոց, 2 բազկաթոռ եւ սառնարանի շարժիչ:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: