Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Եղիսաբեթ II-ի սիրելի օգնականին ստիպել է հեռանալ Վինձոր կալվածքում գտնվող իր տնից, որտեղ նա ապրել է երկար տարիներ։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի կենսագիր Վալենտին Լոուի գիրքը։

Կենսագրի խոսքով՝ Եղիսաբեթ II-ի նախկին անձնական օգնականն ու մտերիմ ընկերուհին ՝ Անժելա Քելլին, հույս ուներ, որ թագուհու մահից հետո իրեն թույլ կտան ապրել Վինձորում, սակայն Չարլզ III-ի հրամանով 65-ամյա կինը ստիպված է եղել լքել նստավայրը։

Անժելա Քելլին թագուհու համար առաջին անգամ սկսել է աշխատել 1994 թվականին։ Նա պատասխանատու էր միապետի հագուստի, զարդերի եւ տարբերանշանների համար: Սակայն ժամանակի ընթացքում նրա պարտականություններն ընդլայնվել են։

«Վերջին տարիներին թագուհու համար իր հարազատներից բացի ամենամոտը Անժելա Քելլին էր: Նա պաշտոնապես թագուհու անձնական օգնականն էր, խորհրդականը, նաեւ նրա վստահելի անձը, ընկերը։ Ինչպես Քելլին ասում էր ընկերներին, նա իրականում թագուհու խնամողն էր»,-գում է Լոուն։