Գերմանիայում նոր արտասովոր զբոսաշրջային գրավչություն է հայտնվել։ Հուլիսի սկզբին Զաուերլենդ շրջանի Վիլինգեն լեռնադահուկային հանգստավայրում այցելուների համար բացվել է 665 մետրանոց Skywalk Willingen կախովի կամուրջը, հայտնում է dpa գործակալությունը։

Գերմանիայի ամենաերկար նման կամուրջը և աշխարհում ամենաերկարներից մեկը ձգվում է Mühlenkopfschanze լեռնադահուկային ցատկի մոտ՝ երկու լանջերի միջև՝ դահուկային ցատկի աշխարհի գավաթի և սկանդինավյան համակցված աշխարհի գավաթի անցկացման վայրի, հայտնում է DW-ն։

Գերմանիայի ամենաերկար կախովի հետիոտնային կամուրջների ցուցակի երկրորդ տեղում այժմ Հարցում (Սաքսոնիա-Անհալթ) 483 մետրանոց Titan RT-ն է, որի կառուցումն ավարտվել է 2017 թվականին։ Երրորդը՝ 450 մետրանոց Blackforestline Todtnau կամուրջը՝ Սև անտառում՝ (Բադեն-Վյուրտեմբերգ) Տոդնաու ջրվեժի մոտ, շահագործման է հանձնվել 2023 թվականի հունիսին։