Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել է զանգահարել Վրաստանի դեսպանին և կարգադրել 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարցով Վրաստանի իշխանությունների հետ խորհրդակցելու համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Այսօր ես ԱԳՆ-ին հանձնարարել եմ կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, խիստ բողոք հայտնել նրան և առաջարկել 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան՝ իր մայրաքաղաքի հետ խորհրդակցելու համար»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։ Նա վրացական իշխանություններին կրկին կոչ է արել Սաակաշվիլիին, ով Ուկրաինայի քաղաքացի է, բուժման համար տեղափոխել Ուկրաինա։
Ուկրաինայի գործընկերները պետք է դուրս գան ի պաշտպանություն Սաակաշվիլիի՝ նրան փրկելու համար, կարծում է պետության ղեկավարը։ Զելենսկիի խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահի կյանքին վտանգ է սպառնում։
Երկուշաբթի օրը Սահակաշվիլին հեռակա ձևաչափով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին՝ 2007 թվականին ցույցը ցրելու գործով։ Սա այս գործով առաջին դատական նիստն է 2023 թվականին։ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Շուլգան կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Կիևի կողմից Georgian Airways ավիաընկերության դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։





























